«AM»-ի փաստաբանների աշխատանքի շնորհիվ դատարանը մերժեց 100 մլն ՀՀ դրամ գործարքը վավեր ճանաչելու հայցը

25 Հունվար, 2023

«AM» իրավաբանական ընկերությունը, տարիներ շարունակ ներկայացնելով Հայաստան ապրանքներ ներկրող հեղինակավոր ընկերության շահերը, ապահովում է վերջինիս իրավունքների պաշտպանությունը։

Քաղաքացիական գործի շրջանակներում ներկրող ընկերությունը որպես երրորդ անձ ներգրավված լինելու վերաբերյալ դատական ծանուցում էր ստացել: Ըստ հայցվորի դեռևս 2011 թվականին կողմերի միջև կնքվել էր 100 միլիոն ՀՀ դրամի անշարժ գույքի առուվաճառքի գործարք, որը սակայն պետական իրավունքների գրանցում չէր ստացել։ Հայցվոր կողմը դատարանից խնդրել էր կողմերի միջև կնքված գործարքը վավեր ճանաչել։

«AM» իրավաբանական ընկերության փաստաբաններ Հայկ Բարսեղյանն ու Անի Նիկողոսյանը, ուսումնասիրելով դատարան ներկայացված հայցադիմումն ու կից փաստաթղթերի փաթեթը, հայցադիմումի վերաբերյալ առարկություն և հայցային վաղեմություն կիրառելու պահանջի մասին միջնորդություն էին ներկայացրել դատարան: Փաստաբանների հիմնավորմամբ հայցվոր կողմը պարտավոր էր դեռևս 2011 թվականից սկսած ձեռնամուխ լինել իր իրավունքների պաշտպանությանը, սակայն համապատասխան հայցադիմում է ներկայացրել միայն 2022-ին ու բաց թողել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետը:

Գործի լրիվ, բազմակողմանի ու օբյեկտիվ քննության արդյունքում դատարանը բավարարեց «AM»-ի փաստաբանների միջնորդությունը և մերժեց ներկայացված հայցը:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ