Իրավական աջակցություն ստանալու համար «AM» ընկերություն դիմած բեռնափոխադրում իրականացնող օտարերկրյա ընկերությունը հայտնել էր, որ Հայաստանում գործունեություն իրականացնող կազմակերպությանը մատակարարվել էր ավելի քան 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք ապրանք, որի դիմաց սակայն տևական ժամանակ հրաժարվում էին վճարել։
Փաստաթղթերի ամբողջ փաթեթը ուսումնասիրելուց հետո «AM»-ի փորձառու ու բանիմաց փաստաբաններ Վանիկ Մարգարյանն ու Հայկ Բարսեղյանը մշակել էին իրավական պաշտպանության տակտիկա:
Հավասարակշռելով վստահորդ կազմակերպության ռիսկերը` կողմի հետ կազմակերպված բազմաշերտ բանակցությունների արդյունքում մշակվեց հաշտության համաձայնություն. այն ստորագրվելուց հետո ուղարկվեց դատարան` հաստատման։
Ըստ ձեռք բերված համաձայնության` «հակառակորդ» կազմակերպությունը կատարեց համապատասխան վճարումներ` մարելով ավելի քան 60.000 ԱՄՆ դոլարի չափով առկա պարտավորությունը:
Օտարերկրյա ընկերությունների իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունը կարևոր երաշխիք է օտարերկրյա ներդրումների շարունակականության ապահովման և պաշտպանվածության տեսանկյունից։