Մեր կայք մուտք գործելով և/կամ օգտագործելով` Դուք հավաստիացնում եք, որ կարդացել և հասկացել եք սույն ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ դրույթներն ու պայմանները և համաձայնում եք առաջնորդվել դրանցով: Մեր կայքն օգտագործելու դեպքում սույն դրույթների և պայմանների պահպանումը պարտադիր է: Սույն դրույթները կարող են պարբերաբար ենթարկվել փոփոխությունների առանց ծանուցման. խորհուրդ է տրվում յուրաքանչյուր անգամ կայք մուտք գործելիս նախապես ստուգել այն:
Դուք համաձայնում եք, որ չեք օգտագործի կայքը որևէ հակաօրինական նպատակներով: Ի հավելումն, Դուք համաձայնում եք նաև, որ.
1) Չեք հավաքագրի կամ օգտագործի կայքում հասանելի կոնտակտային տվյալները (էլ. հասցե, հասցե, հեռախոսահամար) մեր կողմից չհարցված տեղակատվություն մեզ տրամադրելու նպատակով,
2) Չեք փորձի չարտոնված մուտք գործել մեր կայք կամ սերվեր,
3) Չեք ենթարկի մեր կայքը հաքերային հարձակումների սույն կայքի բնականոն աշխատանքը խաթարելու կամ այլ հակաօրինական նպատակներով:
«AM» իրավաբանական ընկերությունը թույլատրում է Ձեզ ուսումնասիրել, պատճենել, ներբեռնել և տպել կայքում զետեղված «AM» իրավաբանական ընկերության նյութերը, հետևյալ պայմաններով.
1) Նյութերը պետք է օգտագործվեն բացառապես անձնական, տեղեկատվական և ոչ առևտրային նպատակներով,
2) Նյութերը փոփոխելն արգելվում է:
Յուրաքանչյուր նյութում, որը Դուք կօգտագործեք, պետք է զետեղված լինի հետևյալ գրառումը. «© Copyright 2013 AM Law Firm. All Rights Reserved»: Կայքում հասանելի «AM» իրավաբանական ընկերության փաստաթղթերը և նյութերը պաշտպանվում են հեղինակային իրավունքի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:
«AM» իրավաբանական ընկերության կայքում առկա նյութերի և նկարների վերարտադրությունը, պատճենումը կամ վերաբաշխումը առևտրային նպատակներով արգելված է առանց «AM» իրավաբանական ընկերության գրավոր համաձայնության: Համաձայնությունը ստանալու համար կապվել մեզ հետ հետևյալ էլ. փոստով` [email protected]
«AM» իրավաբանական ընկերության ֆիրմային անվանումը և ապրանքային նշանը տարբերակում է «AM» իրավաբանական ընկերության ծառայությունները և հնարավորություն տալիս հասարակությանը ճանաչելու այդ ծառայությունները մատուցողին: Դուք իրավունք չունեք օգտագործել «AM» իրավաբանական ընկերության ապրանքային նշանը և ֆիրմային անվանումը առանց մեր նախնական գրավոր համաձայնության: Բացառություն են կազմում զանգվածային լրատվամիջոցները: Դուք իրավունք չունեք օգտագործել «AM» իրավաբանական ընկերության ապրանքային նշանը և ֆիրմային անվանումը հետևյալ նպատակներով.
1) «AM» իրավաբանական ընկերության ծառայությունների հետ չկապված ապրանքային նշանի, ֆիրմային անվանման կամ հրապարակման վերնագրի մեջ,
2) որպես Ձեր ապրանքային նշան կամ ֆիրմային անվանում կամ դրա մասնիկ,
3) «AM» իրավաբանական ընկերության հետ կապ չունեցող արտադրանքների կամ ծառայությունների նույնականացման համար,
4) շփոթություն առաջացնելու համար,
5) նշել որպես Ձեր արտադրանքների, ծառայությունների հովանավոր կամ Ձեզ հետ համագործակցող, եթե չունեք մեր գրավոր համաձայնությունը: