Բիզնես խորհրդատվություն

Մեր հաճախորդներն իրենց ամենաբարդ խնդիրները լուծելու համար դիմում են մեզ: Մենք նրանց խնդիրները դիտարկում ենք ամբողջական ու խորքային հեռանկարում և գտնում ամենաարդյունավետ լուծումները: Մեր հաճախորդների հետ արդյունավետորեն համագործակցելով՝ մենք արագորեն հաղթահարում ենք առկա բոլոր խոչընդոտները և գրանցում իրապես արժեքավոր արդյունքներ:

Մենք ունենք ծավալուն փորձ բիզնեսի կառավարման, աշխատակազմերի վերապատրաստման, ինչպես նաև գործարարներին մասնագիտական ուղղորդման գործում:  Բազմաթիվ դեպքերում արժանացել ենք մեր հաճախորդների այնպիսի վստահությանը, որ նրանք ամբողջությամբ մեզ են հանձնել իրենց բիզնեսի կամ դրա մի մասի կառավարումը՝ ապահովելով գործի հաղթական և շահավետ արդյունք:

Մեր ծառայութունները

  • Կառավարման խորհրդատվություն. Ընկերության կոնկրետ կարիքների բավարարման համար լավագույն փորձի կիրառում: Ռազմավարական պլանավորում: Ընկերության առաքելության, տեսլականի, արժեքների հստակեցում: Կառավարման համակարգի և որակի փոփոխում: Անհրաժեշտության դեպքում միաձուլման կամ կլանման նախաձեռնում: Բիզնես ալյանսների ձևավորում:  
  • Բիզնեսի գործընթացների բարելավում. Առկա գործընթացների դիագնոստիկա: Բիզնեսի գործընթացներում արդյունավետ նորարարությունների ներմուծում: Բարդ գործառնությունների առարկայական վերհանում, գործընթացների պատասխանատուների որոշակիացում և հստակեցում:
  • Ռազմավարության մշակում և զարգացում. Հաճախորդի կարիքներին հարմարեցված և անհատականացված հատուկ լուծումներ, որոնք ապահովում են իրական արդյունքներ և կայուն աճ: Ընկերության խնդիրների հստակեցում, կազմակերպության գործարար միջավայրի գնահատում, բիզնեսի հստակ թիրախների որոշակիացում: Ռազմավարական գործելակարգի ճանապարհային քարտեզի մշակում:
  • Գործունեության արդյունքների բարելավում. Կայուն կարողությունների վերհանում՝ միտված կատարողական արդյունքների բարելավմանն ու իրական առաջընթացի ապահովմանը: Նորարար և արդյունավետ մոտեցումների կիրառում՝ ուղղված  եկամուտների աճին, շահույթի սահմանաչափերի ավելացմանը, ինչպես նաև շուկայում առաջարկվող ծառայութունների ու ապրանքների առավել հաջող ներկայացմանը:
  • Հաճախորդներին միտված ռազմավարություն և մարքեթինգ. Ընկերության հաճախորդների մասին խորքային ուսումնասիրություններ, որոնք կհամակցվեն ընդհանուր տնտեսական վերլուծության և տվյալ ընկերության գործառութային էական տվյալների հետ: Մարքեթինգային ռազմավարության մշակում և գործունեության հիմնական չափորոշիչների (KPI) սահմանում:  Տվյալ արդյունաբերական ոլորտի և դրանում առկա մրցակցության ռազմավարական գնահատում, դրա արդյունքներով ընկերության գների գոյացման և շուկայում հատուկ տեղ գրավելու վերաբերյալ գործուն առաջարկների մշակում  և աճի նոր հնարավորությունների ներկայացում:
  • Կրիզիսների  կառավարում և բիզնեսի անխափան գործունեության ապահովում. Արտակարգ իրավիճակից դուրս գալու ծրագրի, ինչպես նաև կոնկրետ ուղենիշների և գործիքակազմի ներկայացում:  Կրիզիսի ժամանակ ողջ ընկերության կամ դրա առանձին հատվածների կառավարման ստանձնում: Բիզնեսի վերականգնման մոդելավորում և տարբերակների մշակում: Կրիզիսային խոչընդոտների պարագայում ընկերության գործառույթների անխափանության ապահովում և պատահական ռիսկերի կանխարգելում:
  • Մարդկային կապիտալի կառավարում. Մարդկային ռեսուրսի գնահատում և դրան համապատասխան ռազմավարության մշակում:  Հատուկ պահանջված կադրերի որոնում և ընտրություն, տվյալ ոլորտում գործող տաղանդավոր և ճանաչված մասնագետների հավաքագրում: Աշխատակիցների մոտիվացիայի բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումների անցկացում: Աշխատակիցների գնահատման, պատասխանատվության բարձրացման և խրախուսման համակարգերի ներմուծում:
  • Ծառայությունների գերազանց որակին միտված աշխատանքներ. Ընկերության հաճախորդների գոհացման չափանիշների և դրանց չափման գործիքների ու եղանակների մշակում: Ծառայությունների գերազանց որակի ձգտման խթանում: Հաճախորդների հետ աշխատանքի փորձառությունը կարևորող և այն բարձրագույն արժեք դարձնող տեսլականի մշակում:
  • Աշխատանքների արտահանձնում (outsourcing). Բիզնեսի առաջընթացը ապահովելու նպատակով  արտահանձնման ենթակա կարևոր գործառույթների ցանկի հստակեցում: Գնահատելով ընկերության կարողությունները և շուկայի հրամայականները` այնպիսի գործառույթների արտահանձնման կազմակերպում, ինչպիսիք են մարքեթինգը, առանձին ծրագրերի կառավարումը, վաճառքի կազմակերպումը, բանակցությունների վարումը, իրավաբանական և հաշվապահական աշխատանքները և այլն:
  • Հաճախորդների սպասարկման կառավարում (CRM). Ընկերության գործառնությունների փոխակերպումը հաճախորդներին գոհացնելուն միտված կառավարման: Ընկերության հաճախորդների նվիրվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ և հաճախորդներին շահագրգռող ու նրանց անհատական կարիքները բավարարող առաջարկների մշակում:
  • Շուկայական խորհրդատվություն. Տվյալ շուկայի ուսումնասիրություն, շուկա մուտք գործելու և շուկայում ընդլայնվելու խորհդատվություն: Շուկայի քարտեզագրում և վերլուծություն: Մրցակիցների և շահառուների վերհանում: Շուկայական նոր պոտենցիալի բացահայտում: Շուկա մուտք գործելու ռազմավարության մշակում:  Համընդհանուր ռազմավարության և մոտեցումների ձևավորում:
  • Ծրագրերի և նախագծերի կառավարում. Ծրագրերի և նախագծերի նախաձեռնում, պլանավորում, իրականացում, մոնիթորինգ և վերահսկողություն: Ծրագրերի և նախագծերի վերջնական ու պատշաճ արդյունքներ ստանալուն ուղղված աջակցություն:
  • Որակի երաշխավորում և վերահսկողություն. Կանխարգելող և շտկող գործողությունների պլանի մշակում: Որակին միտված կառավարման միջազգային չափանիշների կիրարկման ապահովում և երրորդ անձի կողմից որակի սերտիֆիկացմանը նախապատրաստում:
  • Նորաստեղծ բիզնեսներին աջակցություն. Բիզնեսի ռազմավարության ձևավորում, փորձարկում, հաստատում և իրականացում: Ֆինանսական և գործառնական պլանավորում ու զարգացում: Ներդրողների և հիմնադիրների մասնագիտական ուղղորդում և կառավարչական գործառույթների ստանձնում:

AM բիզնեսի կառավարման հաջողության գաղտնիքը

Մեր մեթոդաբանությունը ծագել է մեր երկարատև փորձից և գրանցված հաջողություններից: Մենք միշտ գործն ավարտում ենք խոստացված ժամկետներում և նախապես հաստատված բյուջեի շրջանակներում՝ ապահովելով մեր հաճախորդների բիզնեսի հաջող փոխակերպումը: Ռազմավարական փորձառության համակցումը վերլուծական փորձի հետ հնարավորություն է տալիս կայացնել արդյունավետ որոշումներ և ստեղծել իրական արժեքներ:

Յուրաքանչյուր հաճախորդի համար կոնկրետ փորձություն հաղթահարելիս մենք օգտագործում ենք արդյունաբերության տվյալ ոլորտի խոր գիտելիքների և այլ ոլորտների մասնագիտացված փորձառության խառնուրդը, որպեսզի մեր հաճախորդներին կարողանանք առաջարկել թարմ գաղափարներ և բարդ իրավիճակները ճեղքող գործնական հեռանկարներ:

Մեր առաքելությունն է օգնել մեր հաճախորդներին ձևավորել գերազանցության նոր չափանիշներ և մնալ ժամանակակից զարգացման միտումների բարձունքում:

Արդյունաբերական ոլորտները

- Սպառողական ապրանքներ
- Մանրածախ առևտուր
- Ֆինանսական ծառայություններ
- Բանկային ոլորտ
- Արտադրություն
- Լոգիստիկա
- Զվարճանքներ
- Տեխնոլոգիական ոլորտ
- Սոցիալական և հանրային սեկտոր
- Կրթական ոլորտ


Լրահոս
Կարծիքներ
Facebook
 
Կապվել մեզ հետ