Տարիներ շարունակ «AM» ընկերությունը անվճար ծառայություններ է մատուցել ֆինանսական ոչ բարվոք վիճակaում գտնվող իրավաբանական ծառայությունների կարիք ունեցող քաղաքացիներին։
Հերթական աջակցությունը վերաբերում էր ժառանգության իրավունքի խնդրով հարցի լուծմանը։
Ըստ «AM»-ին դիմած քաղաքացու` հայրը բժշկական կենտրոնում գտնվելու ժամանակ կտակ է կազմել, որը հաստատվել է բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկի կողմից, սակայն չիմանալով հոր մահից հետո իր գործողությունների մասին՝ դիմել էր իրավական աջակցություն ստանալու։
«AM»-ի փաստաբան, գլխավոր իրավախորհրդատու Հայկ Բարսեղյանը, ապահովելով խնդրի իրավական աջակցությունը, կատարել է փաստաթղթերի ուսումնասիրություն, նոտարի մոտ կտակի իրավաբանական ուղեկցում:
Փաստաբանի աշխատանքի շնորհիվ լուծվել են ընթացքում իհայտ եկած ժառանգության իրավունքի վկայագրի ստացմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ:
Արդյունքում քաղաքացին ստացել է ժառանգության իրավունքի վկայագիր, որն էլ ներկայացվել է ՀՀ կադաստրի կոմիտե` իրավունքների պետական գրանցում կատարելու համար։