Օնլայն կազինոների գովազդի ոլորտը կանոնակարգվեց «AM»-ի փաստաբանի ակտիվ մասնակցությամբ

11 Հուլիս, 2019

«AM» իրավաբանական ընկերությունը, ներկայացնելով խաղային ոլորտի առաջատար օպերատորից մեկի շահերը, մասնակցել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին՝ ներկայացնելով ոլորտի կարգավորմանը նպաստող առաջարկներ:

Մասնավորապես, պատգամավոր Հրաչյա Հակոբյանի մշակած օրենքի նախագծի նախնական տարբերակում նախագծից հանվել է ինտերնետ շահումով խաղերի գովազդի ընդհանուր արգելքը, սակայն չի սահմանվել դրույթ, որ տոտալիզատորի համար սահմանված սահմանափակումները (ժամային արգելքները հեռուստատեսությամբ ու ռադիոյով, արտաքին գովազդի արգելքը և այլն) կիրառվում են նաև ինտերնետ շահումով խաղերի վրա, ինչի արդյունքում խաղերի մասով որևէ սահմանափակում չէր լինելու և նախագծի կիրառության ու արդյունավետության մասով առաջանելու էին խնդրահարույց հարցեր:

Նախագծի լրամշակված տարբերակում, որը ներկայացվել է խորհրդարանի ընդունմանը, «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանի առաջարկությամբ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում ներառվել է կարգավորում, որով ինտերնետ շահումով խաղերի (ինտերնետ կազինո) նկատմամբ տարածվում է վիճակախաղերի (տոտալիզատորների) համար օրենքով խստացվող արտաքին գովազդի, հեռուստատեսային գովազդի և մի շարք այլ սահմանափակումները` դրանով իսկ կարգավորելով օրենքի բացը ինտերնետ շահումով խաղերի մասով, որոնց նկատմամբ մինչ օրս որևէ պահանջներ սահմանված չէին:

Մասնավորապես, առաջարկվել է գովազդի նկատմամբ պահանջներ սահմանող օրենքի 15-րդ հոդվածի 15-րդ մասը լրացնել հետևյալ նախադասությամբ` Ինտերնետ շահումով խաղերի գովազդի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածով վիճակախաղի գովազդի համար սահմանված պահանջներն ու սահմանափակումները:

Արդյունքում օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելուց հետո օրենսդիրը հստակ կարգավորեց վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի գովազդի իրավական չափանիշներն ու պահանջները։

 

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ