Արսեն Թորոսյանի խոսնակը դատարանում հաղթեց վիրավորական հոդված հրապարակած լրատվամիջոցին

28 Մարտ, 2020

2019 թվականի մայիսին «Հրապարակ» օրաթերթը «Առողջապահության նախարարությունը կոծկում է կատարվածը և իր հովանու տակ առնում Լֆիկին» վերնագրով լրատվական հոդված է հրապարակել, որը պարունակում էր վիրավորական արտահայտություններ՝ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հասցեին:

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը 2019 թ. հունիսին ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի անունից հայց էր ներկայացրել «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի դեմ՝ հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջով:

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «AM» իրավաբանական ընկերության փաստաբանի կողմից ներկայացված հայցը և պարտավորեցրել «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ին հրապարակայնորեն ներողություն խնդրել Առողջապահության նախարարի մամուլի քարտուղարից վիրավորանք պարունակող արտահայտությունների համար, ինչպես նաև «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ից բռնագանձել 200 000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ