ՊԵԿ աշխատակցին ազատել էին աշխատանքից. «AM»-ի ջանքերով նրա իրավունքները վերականգնվեցին

10 Օգոստոս, 2020
ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի մաքսային տեսուչը դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն՝ հայտնելով, որ իրեն ազատել են զբաղեցրած պաշտոնից: Ընդ որում, նախկին աշխատողը դիմել էր մեր ընկերություն այն ժամանակ, երբ թույլ էր տրվել ժամկետի բացթողում, մեկ այլ փաստաբանի կողմից ընդդատության կանոնների խախտմամբ հայցադիմում էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, և վարույթի ընդունումը մերժվել էր։
Մեր իրավաբանների թիմը հայց էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ աշխատանքից ազատման հրամանն ամբողջությամբ վերացնելու, հայցվորին նախկին պաշտոնում վերականգնելու, պատասխանողից հօգուտ հայցվորի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին: Ներկայացված հայցի հետ մեկտեղ ներկայացվել էր միջնորդություն՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ։ ՀՀ Վարչական դատարանը միջնորդությունը բավարարել էր, որը պատասխանող կողմը բողոքարկել էր մինչև ՀՀ Վճռաբեկ դատարան, սակայն որևէ արդյունք չունեցավ։ Մեր իրավաբանների թիմը աշխատողի՝ անհիմն լինելու հանգամանքով պայմանավորված ազատվելու փաստը հիմնավորել էր նրանով, որ գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծելիս թույլ է տվել ՀՀ մաքսային օրենսդրությամբ, ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կանոնների էական խախտումներ: Գործատուն, մասնավորապես, աշխատողին ազատել էր աշխատանքից առանց ատեստավորում անցկացնելու, առանց այլ աշխատանք առաջարկելու։
Գործի քննության ընթացքում փաստաբան Ռիմա Կոշտոյանի կողմից բազմաթիվ փաստաբանական հարցումներ արվեցին, և ձեռք բերված ապացույցներով ևս մեկ անգամ հաստատվեց, որ մեր վստահորդը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր պատասխանողի ապօրինի գործողությունների հետևանքով: Դատավարության ընթացքում պատասխանող կողմը այդպես էլ չներկայացրեց հիմնավոր փաստեր և ապացույցներ առ այն, որ աշխատողի հետ պայմանագիրը լուծվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան և դրա կանոնների պահպանմամբ:
Արդյունքում ՀՀ Վարչական դատարանը բավարարեց «AM» իրավաբանական ընկերության փաստաբանների հայցը: Դատարանի կողմից որոշվեց անվավեր ճանաչել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 11.02.2019թ. թիվ 1/491-Ա հրամանը և որպես հետևանք պարտավորեցնել ՊԵԿ-ին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար մեր վստահորդին վճարել հատուցում միջին աշխատավարձի չափով մինչև վճռի փաստացի կատարման օրը: Քանի որ մեր վստահորդի կողմից զբաղեցված պաշտոնը չէր պահպանվել, դատարանը պատասխանող կողմին պարտավորեցրեց վճարել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ամենաբարձր՝ մեր վստահորդի միջին աշխատավարձի տասներկուսապատիկի չափով հատուցում։
Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ