2 Դեկտեմբեր, 2020
Երևանում գործող կարաոկե ակումբներից մեկի տնօրենին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ պարտքը չվերադարձնելու պատճառով շուրջ 30 րոպե տևողությամբ ակումբի նախկին աշխատակցուհուն իբրև թե ապօրինի զրկել էր ազատությունից՝ պահելով նրան տվյալ ակումբում:
Ըստ մեղադրանքի տնօրենը հանցանքը կատարել էր ակումբի կին մենեջերի հետ համատեղ՝ նախնական համաձայնությամբ:
Նախաքննության ընթացքում տնօրենը մասնակի ընդունել էր մեղքը և տվել ինքնազրպարտող ցուցմունք: Վերջինս դիմել էր նման քայլի ակումբի կին մենեջերին հնարավոր քրեական պատասխանատվությունից ազատելու համար:
Դատաքննության ընթացքում, երբ տնօրենին սպառնում էր մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում, նրա պաշտպանությունը ստանձնում է «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանը:
Առաջնորդվելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետով՝ (փաստաբանը պարտավոր է չընդունել դիրքորոշում՝ առանց վստահորդի հետ համաձայնեցնելու, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաբանը համոզված է պաշտպանյալի ինքնազրպարտության մեջ) և գործելով տվյալ նորմի պահանջներին համահունչ՝ Լևոն Սահակյանին հաջողվում է դատարանում ապացուցել իր պաշտպանյալի անմեղությունը, որի արդյունքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, ի դեմս՝ Արմինե Մելիքսեթյանի, արդարացիորեն ճանաչում և հռչակում է մեր պաշտպանյալի անմեղությունը:
Ի դեպ, նույն դատավճռով համաներման կիրառմամբ քրեական պատասխանատվությունից ազատվել է նաև ակումբի կին մենեջերը: