«AM»-ը տարին ամփոփում է դատական հերթական հաղթանակով. դատարանը վճռեց, որ Արսեն Թորոսյանին վիրավորել են

25 Դեկտեմբեր, 2020
2019թ. նոյեմբերին Facebook սոցիալական ցանցում որպես օգտատեր գրանցված Սերգեյ Չամանյանն իր անձնական էջում կատարել էր հրապարակում՝ արատավորելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պատիվն ու արժանապատվությունը:
Արսեն Թորոսյանի շահերի պաշտպան, «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը դիմել էր դատարան՝ պահանջելով Սերգեյ Չամանյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել Առողջապահության նախարար Ա. Թորոսյանից:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «AM»-ի փաստաբան Դավիթ Հունանյանի պահանջը և պարտավորեցրել Սերգեյ Չամանյանին Facebook սոցիալական ցանցի անձնական էջով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել Առողջապահության նախարարից վիրավորանք պարունակող արտահայտությունների համար, ինչպես նաև նախատեսել է փոխհատուցում վիրավորանքի համար:
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ