150 միլիոն դրամ տուգանքը անվավեր ճանաչվեց ՊԵԿ–ի հետ համագորցակցության արդյունքում. «AM»-ը հերթական հաղթանակն է գրանցել

25 Հունվար, 2021
«Ալֆա Ֆուդ Սերվիս» ՍՊԸ–ն 2020թ․ մայիսին տուգանվել էր 150000000 ՀՀ դրամի չափով` ծանուցման ենթակա ալկոհոլային խմիչքների ներմուծման գործունեության համար նախատեսված մանրածախ վաճառքի սահմանափակումների խախտման համար։ «Ալֆա Ֆուդ Սերվիս» ՍՊԸ–ն դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն՝ իր իրավունքների պաշտպանության համար: «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Վանիկ Մարգարյանի ջանքերով նշված ակտը բողոքարկվեց, ինչի հիմքում դրված էր այն հիմնական փաստարկը, որ օրենքով նախատեսված տուգանքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը` չի հետապնդում օրինական նպատակ, քանի որ մանրածախ վաճառքի սահմանափակումները կապված էին հին սերնդի ՀԴՄ սարքերի կիրառման հետ, որոնց դեպքում ՀԴՄ կտրոնի վրա չէին նշվում ապրանքի նույնականացման տվյալները, մինչդեռ ներկայումս նման խնդիր առկա չէ, և սահմանափակումը անիմաստ է։ Գիտակցելով, որ այս սահմանափակումը ժամանակավրեպ է` ՀՀ էկոնոմիկային նախարարության կողմից այն վերացնելու վերաբերյալ նախագիծ ներկայացվեց Ազգային ժողով, որը սակայն չէր նախատեսում մինչ օրենքի ուժի մեջ մտնելը կիրառված տուգանքների վերացում։ «AM»–ի փաստաբան Վանիկ Մարգարյանը և համանման խնդիր ունեցող 100 խոշոր հարկատուներից մեկի ներկայացուցիչը նախագծի վերաբերյալ համատեղ առաջարկություններ ներկայացրեցին Կառավարությանը և Ազգային ժողովին` օրենքին հետադարձ ուժ տալու վերաբերյալ, որը հավանության արժանացավ Պետական եկամուտների կոմիտեի կողմից։ Ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ՝ ՊԵԿ–ը սեփական նախաձեռնությամբ վերացրեց իր իսկ կողմից կիրառված խոշոր տուգանքը`ապահովելով ՀՀ Սահմանադրության գերակայությունը։
Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ