Շուրջ 5 տարի սպանության մեջ անհիմն մեղադրվողն ազատ արձակվեց

22 Մարտ, 2021
Գյումրիի «Դղյակ» կոչվող խանութ-սրահի սեփականատիրոջ սպանության՝ հանրությանը հայտնի գործով մեղադրվող անձն իր իրավունքների պաշպանությունը վստահել էր «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Լևոն Սահակյանին և նրա թիմին։
Տեղի ունեցած դեպքին ականատես են եղել մի խումբ անձինք։ Տուժողի մահից մի քանի օր անց մեր ընկերության վստահորդը ներկայացել է ոստիկանություն ու տվել ինքնախոստովանական հայտարարություն, որից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով՝ սպանության համար։ Որպես խափանման միջոց դատարանի կողմից կիրառվել էր կալանավորումը։
Առաջին ատյանի դատարանը հաստատված էր համարել այն հանգամանքը, որ տեղի է ունեցել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, սակայն վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարելով բոլոր կողմերի ներայացրած բողոքները՝ գործն ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Մեր ընկերության փաստաբանի համոզմամբ իր վստահորդը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, ու նրա վարքագիծը եղել է իրավաչափ:
Այժմ արդեն «AM» իրավաբանական ընկերության փաստաբանի ջանքերի շնորհիվ առաջին ատյանի դատարանը, բավարարելով պաշտպանի միջնորդությունը, կիրառեց գրավ 30.000.000 դրամի չափով, ինչի արդյունքում գրեթե հինգ տարի անարդարացիորեն անազատության մեջ անցկացրած մեր վստահորդը միացավ իր ընտանիքին և արդեն ազատության մեջ կսպասի վերջնական արդարացման դատավճռին։
Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ