«AM» իրավաբանական ընկերության և Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Migratio Corporate Services» ընկերության միջև համագործակցության հուշագիր է կնքվել:
Այսպիսով, «AM»-ը շարունակում է ընդլայնել իր միջազգային կապերը՝ հնարավորություն ընձեռելով իր վստահորդներին լուծելու իրենց իրավական խնդիրները ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:
«Migratio Corporate Services» ընկերությունը հանդիսանում է Դուբայի Առևտրային պալատի և Ներդրումային Միգրացիայի Խորհրդի անդամ, որի լիցենզիան տրամադրել է Դուբայի Տնտեսական Դեպարտամենտը:
ԱՄԷ-ում գործող հեղինակավոր ընկերության թիմը բաղկացած է 19 իրավաբաններից և 8 խորհրդականներից, որոնց միջոցով մատուցում են բարձրորակ ծառայություններ: Ընկերությունը գործում է 2004 թվականից և ծառայություններ է մատուցում ներդրումային միգրացիայի ոլորտում:
«Migratio Corporate Services» ընկերության աջակցությամբ ընկերության վստահորդները կարող եք ձեռք բերել տարբեր երկրների քաղաքացիություն, օրինակ՝ Ավստրիա, Մալթա, Մոնտենեգրո, Կիպրոս և այլն: Ընկերության միջոցով հնարավոր է ստանալ կացության իրավունք աշխարհի 15 երկրներում, օրինակ՝ Հունաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և այլ երկրներում: «Migratio Corporate Services»-ը օժանդակում է աշխարհի մի շարք երկրներում ուսում ստանալու, աշխատանքի թույլտվության ձեռքբերման և միգրացիոն այլ հարցերում:
Ընկերության կողմից մատուցվող ծառայություններին կարելի է ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքում՝www.migratio.com:
«AM»-ը կարևորում է միջազգային համագործակցությունը, այն հնարավորություն է տալիս մեր վստահորդներին՝ լուծել առկա բոլոր խնդիրները նաև Հայաստանից դուրս: