Հարակից կառույցի սեփականաշնորհումն անվավեր ճանաչելու գործով «AM»-ը հերթական հաղթանակն է գրանցել

10 Նոյեմբեր, 2021

«AM» իրավաբանական ընկերությունը հերթական հաղթանակն է գրանցել ՀՀ վարչական դատարանում:

Քաղաքացին Երևանի քաղաքապետի համապատասխան որոշման հիման վրա՝ անհրաժեշտ պայմանագիր կնքելու միջոցով, սեփականության իրավունքով ձեռք էր բերել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող կառույցը և դրա համար առանձնացված հողամասը։ Իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո վերջինս անշարժ գույքն անհատույց օգտագործման պայմանագրով հանձնել էր իրավաբանական անձի։

Անշարժ գույքի հարակից տարածքում գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը։ Հայցադիմումով վերջինս պնդել էր, որ Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումը կայացվել է կառավարության որոշմամբ սահմանված կարգի պահանջների խախտմամբ, և կառույցի առկայությունը խախտում է նրա բնակարանի անվտանգությունը, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, սեփականության իրավունքը, ազատ տեղաշարժվելու հնարավորությունը և բնակարանի բնակիչների անդորրը։

Վերոնշյալ գործով մեր ընկերության հաճախորդները՝ քաղաքացին և իրավաբանական անձը, դատավարության մեջ ներգրավվել էին որպես երրորդ կողմ:

ՀՀ վարչական դատարանում դատավոր Ռաֆիկ Խանդանյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում «AM» իրավաբանական ընկերության իրավաբան Աշոտ Շամշյանը ներկայացրել էր անվիճելի փաստարկներ կապված վերոնշյալ գործի հետ: Դատարան բողոք ներկայացրած քաղաքացին պնդում էր, թե մեր վստահորդի կառույցը հարակից բազմաբնակարան շենքին հատկացված հողամասի մեջ է մտնում, սակայն իրավաբանի կողմից կատարվել էր հարցում ՀՀ Կադաստրի կոմիտե, և պետական կառույցը պատասխանել էր, որ այդ տարածքը չի մտնում բազմաբնակարան շենքի հողամասի մեջ: Հիմնավոր փաստարակներ էին  ներկայացվել դատարանին նաև քաղաքացու այն պնդումների մասով, թե խախտվել է իր բնակարանի անվտանգությունը, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը և այլն: 

Հաշվի առնելով «AM» իրավաբանական ընկերության իրավաբան Աշոտ Շամշյանի ապացույցները՝ դատավորն անհիմն էր համարել և մերժել էր բազմաբնակարան շենքում բնակվող քաղաքացու կողմից ներկայացված հայցը:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ