«AM»-ի հերթական հաղթանակը աշխատանքային վեճով

28 Փետրվար, 2022

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի հրամանով ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչը ազատվել էր պաշտոնից հաստիքի կրճատման հիմքով, մինչդեռ չէին պահպանվել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջները, իսկ կրճատված հաստիքում ազատման պահից մինչ օրս աշխատում է ժամանակավոր պաշտոնակատարը:

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Վանիկ Մարգարյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ամբողջությամբ բավարարել է պահանջը՝ անվավեր ճանաչելով ռեկտորի կողմից կայացված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը՝ հայցվորին վերականգնելով նախկին աշխատանքում, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամից հօգուտ հայցվորի բռնագանձելով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի միջին աշխատավարձը, նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում, ծանուցման ժամկետը չպահպանելու համար օրենքով սահմանված տուժանքը, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը:

Մեր կողմից կատարված նախնական հաշվարկների արդյունքում վճարման ենթակա  գումարը կկազմի մոտ 30 միլիոն ՀՀ դրամ, որով կհատուցվեն աշխատողի խախտված իրավունքները, ինչն էական հետևանք կունենա գործատուների կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների խստագույն պահպանման համար:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ