Ուրախ ենք տեղեկացնել, որ «AM» իրավաբանական ընկերության կայքն արդեն հասանելի է նաև արաբերեն լեզվով, ինչը թույլ կտա մեր արաբալեզու հաճախորդներին իրենց համար մատչելի կերպով օգտվել www.am.am կայքից և մեր ծառայություններից:
Իր երկարամյա գործունեության ընթացքում «AM» իրավաբանական ընկերությունը, հանդիսանալով ոլորտի առաջատարներից, արդեն հասցրել էր ընդլայնել իր հաճախորդների աշխարհագրությունը, ինչի շնորհիվ անհրաժեշտություն էր առաջացել ընկերության կայքը գործարկել քառալեզու տարբերակով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն:
Այժմ արդեն հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր մի շարք հաճախորդների, մասնավորապես՝ արաբախոս երկրներից Հայաստան վերադարձած մեր հայրենակիցների համար առավել դյուրին և մատչելի է արաբերեն լեզուն՝ մենք որոշեցինք աշխատել կայքի արաբերեն տարբերակը ստեղծելու ուղղությամբ:
Արդյունքում, այսօր արդեն «AM» իրավաբանական ընկերության թիմի ջանքերի շնորհիվ գործարկվել է www.am.am կայքի արաբերեն տարբերակը, որի նպատակն է բարձրացնել արաբալեզու հաճախորդներին մատուցվող ծառայությունների մակարդակը: