Մեր ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանը պատասխանել է իր մասին շրջանառվող լուրերին

30 Ապրիլ, 2014www.1in.am

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ էլեկտրոնային կայքերում և սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանն է։ «ՉԻ»-ն փորձեց լուրի իսկությունը ճշտել հենց իրենից՝ АМ իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր, Երևանի ավագանու անդամ Գրիգոր Մինասյանից։

-Պարոն Մինասյան, էլեկտրոնային կայքրում լուրեր են շրջանառվում, որ արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն Դուք եք։ Ստացե՞լ եք նման առաջարկ։

-Ես մեղավոր չեմ նման լուրերի շրջանառության համար։

-Հատկապես Ձեր ո՞ր արժանիքի համար կարող էր այդպիսի առաջարկ լինել. արդյո՞ք Սերժ Սարգսյանի փեսայի եղբայր լինելը բավական է նախարար դառնալու համար։

-Ես ինձ երբեք չեմ ընկալել որպես որևէ մարդու ազգական։ Իմ բոլոր աշխատանքներում կարողացել եմ հաջողությունների հասնել ինքնուրույն, առանց որևէ հովանավորության։ Իսկ իմ համեստ արժանիքները ինձ բերել են սիրված աշխատանք և բարեկեցություն։

-Ի՞նչ պիտի անեք, որ Հրայր Թովմասյանը չարեց։

-Ես երբեք չեմ պատկերացրել, որ պետք է լրացնեմ այլոց արածն ու չարածը։ Ես միշտ գիտեմ՝ ինչ կուզեի անել, որպեսզի իմ միջավայրում, իմ աշխատավայրում, իմ քաղաքում կամ երկրում թեկուզ քիչ, բայց դրական մի բան ավելանա։

-Ձեր ղեկավարած իրավաբանական գրասենյակը մշտապես բախվում է անարդարությունների հետ, որտեղ մարդիկ դիմում են տարբեր վիճահարույց հարցերով. Դուք ի՞նչ պիտի փոխեք մի համակարգում, որը ոտքից գլուխ անարդարությունների մեջ է թաղված։

-Ձեր գնահատականների հետ լիարժեք չհամաձայնելով, կարող եմ ասել, որ ես իմ փաստաբանական աշխատանքով ամեն օր մի փոքր նվազեցնում եմ անարդարությունների մասին մարդկանց պատկերացումները։ Կշարունակեմ այսպես ընկալել ու կատարել իմ գործը ապագայում ևս՝ անկախ բոլոր շրջանառվող լուրերից»:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ