«AM» իրավաբանական ընկերությունը հյուրընկալեց Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի ուսանողներին

6 Ապրիլ, 2022

«AM» իրավաբանական ընկերությունը վերջին տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի ուսանողներին` վերջիններիս հնարավորություն ընձեռելով համադրել իրենց տեսական գիտելիքներն օրենքի կիրառման հայաստանյան իրականության հետ:

Ընկերության բաժնետեր, փաստաբան Լևոն Սահակյանն ապագա իրավաբաններին ներկայացրեց «AM» իրավաբանական ընկերության կառուցվածքը, սկզբունքները, առաջարկվող ծառայությունները և, թե ինչ անձնական և մասնագիտական որակներ են անհրաժեշտ ընկերությունում աշխատանքի անցնելու համար: Սահակյանն ուսանողներին նաև ներկայացրեց քրեական և քաղաքացիական գործերի տարբերությունները, ինչպես նաև աշխատանքային պրակտիկայում հանդիպող խոչընդոտները և մարտահրավերները:

Հանդիպման ընթացքում Ֆրանսիական համալսարանի ուսանողները քննարկեցին իրենց անհանհանգստացնող իրավական ոլորտին առնչվող հարցերը և ՀՀ օրենսդրությունում առկա բացերը:

Ամփոփելով՝ փաստաբան Սահակյանն ուսանողներին սեփական փորձի հիման վրա խորհուրդներով ուղղորդեց, թե ինչպես վերջիններս կարող են կողմնորոշվել մասնագիտական հետագա ուղղվածությունն ընտրելու հարցում:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ