Դատարանը Զարուհի Փոստանջյանին պարտավորեցրել է հերքել Նիկոլ Փաշինյանին վերաբերող զրպարտությունը

12 Մայիս, 2022

2021թ-ի փետրվարին «Ասեկոսե» ակումբում պատասխանելով լրագրողի հարցերին՝ Զարուհի Փոստանջյանը հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին զրպարտող հայտարարություններով։

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը վերոնշյալի վերաբերյալ հայցապահանջ էր ներկայացրել դատարան՝ պահանջելով Զ. Փոստանջյանից հերքել զրպարտությունը և Նիկոլ Փաշինյանին վճարել փոխհատուցում:

Դատական քննության արդյունքում ապրիլի 28-ին դատարանը վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով Զարուհի Փոստանջյանին հրապարակավ հերքել զրպարտությունը և որպես փոխհատուցում Նիկոլ Փաշինյանին վճարել 500,000 դրամ:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ