Ալեն Սիմոնյանին զրպարտած լրագրողի դեմ «AM»-ի փաստաբանի ներկայացրած հայցը բավարարվել է

21 Հունիս, 2022

«Հայելի» ակումբի` ապրիլի 16-ի հաղորդման ընթացքում հաղորդավար Անժելա Թովմասյանի հարցին ի պատասխան, «Արմնյուզ» հեռուստաընկերության և «Թերթ Էյ Էմ» կայքի այդ ժամանակվա լրագրող Անի Գևորգյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին մեղադրել էր իր նկատմամբ հանցագործություն պատվիրելու, ինչպես նաև իր մանկահասակ երեխային թիրախավորելու մեջ:

Իրավական աջակցություն ստանալու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահը դիմել էր «AM» իրավաբանական ընկերությանը: Ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Դավիթ Հունանյանը իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը հերքելու պահանջով հայց էր ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան, որն ընդունվել էր վարույթ:

Չնայած հայցապահանջի դեմ տիկին Գևորգյանի ներկայացուցչի առարկությանը՝ դատարանը բավարարել է հայցը` լրագրողին պարտավորեցնելով հերքել զրպարտությունը և, որպես փոխհատուցում, Ալեն Սիմոնյանին վճարել 150,000 դրամ:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ