«Մասիսի ԲԿ» նախկին տնօրենի` Արսեն Թորոսյանի վերաբերյալ արած հրապարակումը դատարանը զրպարտություն ճանաչեց. «AM»-ը հերթական հաղթանակը գրանցեց

8 Հուլիս, 2022

ԱԺ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին մշտապես քննադատող «Մասիսի ԲԿ» նախկին տնօրեն Նունե Ներսիսյանը, համաձայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 23.06.2022թ-ի վճռի, զրպարտել է Արսեն Թորոսյանին:

Դեռևս 2020թ-ի ապրիլի 25-ին Նունե Ներսիսյանը ֆեյսբուքյան անձնական էջով տարածել էր այդ ժամանակ Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի աշխատանքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Իրավական աջակցություն ստանալու համար Առողջապահության նախկին նախարարը դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն, քանի որ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններն արատավորել էին Արսեն Թորոսյանի պատիվն ու արժանապատվությունը: Առողջապահության նախկին նախարարի շահերը դատարանում պաշտպանել է «AM» ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Դավիթ Հունանյանը:

Շուրջ երկու տարի ընթացող դատական քննությունն ավարտվեց. դատարանը վճռեց՝ Արսեն Թորոսյանի վերաբերյալ արված հրապարակումը ճանաչել զրպարտություն և, որպես զրպարտության համար փոխհատուցում, Նունե Ներսիսյանից բռնագանձել 150,000 դրամ:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ