Զարուհի Փոստանջյանը զրպարտել է Նիկոլ Փաշինյանին. Վերաքննիչ դատարանը վերահաստատել է

17 Հոկտեմբեր, 2022

Զարուհի Փոստանջյանը դեռևս 2021թ-ի փետրվարին «Ասեկոսե» ակումբում, պատասխանելով լրագրողի հարցերին, զրպարտչական բնույթի հայտարարություններ էր կատարել։

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը հայցապահանջ էր ներկայացրել դատարան՝ Զարուհի Փոստանջյանից պահանջելով հերքել զրպարտությունը և Նիկոլ Փաշինյանին փոխհատուցում վճարել:

Մոտ մեկ տարի ընթացած դատական քննության արդյունքում 2022 թվականի ապրիլի 28-ին դատարանը վճիռ էր կայացրել` պարտավորեցնելով Զ. Փոստանջյանին հրապարակավ հերքել զրպարտությունը և պարոն Փաշինյանին վճարել փոխհատուցում:

Այնուամենայնիվ, դատարանը համարել էր, որ տիկին Փոստանջյանի խոսքից հասկանալի չէ՝ ինչ էր նկատի ունեցել, երբ Նիկոլ Փաշինյանին անվանել էր գործակալ:

Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանն այդ վճիռը բողոքարկել էին: Արդյունքում Վերաքննիչ դատարանը սույն թվականի սեպտեմբերի 27-ին բավարարել է Նիկոլ Փաշինյանի բողոքը, իսկ Զարուհի Փոստանջյանի բողոքը, որ չի զրպարտել Նիկոլ Փաշինյանին, մերժել է:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ