Հանգուցյալի կինը մեղադրվում էր ինքնիրավչության և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար. «AM»-ի փաստաբանի շնորհիվ կինն արդարացվել է

2 Դեկտեմբեր, 2022

Դեռևս 2005 թվականին ձեռք բերած տարածքում ամուսիններն առանձնատուն էին կառուցել, սակայն այն գրանցել էին տան աշխատողի անունով: Առանձնատունը շահագործվել էր բացառապես ամուսինների և դստեր կողմից, որտեղ ավելի քան 10 տարի համատեղ բնակվելուց հետո ամուսինը մահացել էր:

Ամուսնու մահից հետո մայրն ու քույրերը փորձել են զրկել կնոջը համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերած գույքից: Ազդելով տան աշխատողի վրա ու համոզելով նրան` վերջինիս անունով ձևական գրանցված անշարժ գույքը նվիրատվության պայմանագրով փոխանցվել է հանգուցյալի մորը:

Հետագայում մահանում է նաև ամուսնու մայրը, որը տունը կտակել էր իր դուստրերին: Քույրերը փոխում են կողպեքները և տունը կահավորում անվտանգության համակարգով: Կինն իր հերթին, վերադառնալով տուն, փոխում է դռան փականները, վնասում անվտանգության համակարգը և շարունակում շահագործել այն:

Հանգուցյալ ամուսնու քույրերը դիմում են իրավապահներին, ինչի արդյունքում կնոջը մեղադրանք է առաջադրվում ինքնիրավչության և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու հատկանիշներով:

Կնոջ պաշտպանությունը ստանձնել էր «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանը, որի աշխատանքի շնորհիվ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանն արարքում հանցակազմի բացակայության հիմքով արդարացրեց կնոջը:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ