AM ընկերության թիմի ներկայացուցիչները, այս տարի նույնպես, մասնակցեցին ամենամյա բիզնես վազքին, որը կազմակեպում է Երևանի քաղաքապետարանը “Austrian Airlines” և մի շարք այլ ընկերությունների հետ համատեղ: AM ընկերությունը կարևորում է մասնակցությունը այս ծրագրին, քանի որ ծրագրի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը՝ միաժամանակ բարձրացնելով կորպորատիվ ընկերությունների իրազեկվածությունը քաղաքային տնտեսության մեջ առկա խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև վերջիններին մասնակից դարձնել այդ խնդիրների լուծմանը։ Այսպիսով, յուրաքանչյուր անգամ մասնակցելով նման ծրագրերին ընկերությունը իրականացնում է կորպորատիվ սոցիալական պատասպանատվությունը և իր համեստ ներդրումն ունենում առողջ ապրելակերպի և մի շարք այլ հասարակական կարևորություն ունեցող խնդիրների բարձրաձայնման հարցում: