«AM»-ի փաստաբանի արհեստավարժ աշխատանքի արդյունքում դատարանն Անի Կարապետյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել պատգամավորից

29 Մայիս, 2023

«Զորակցություն Հայրենյաց Պաշտպանին» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Անի Կարապետյանը 2021 թվականի դեկտեմբերին ֆեյսբուքյան անձնական էջում գրառում էր արել` արատավորելով Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պատիվն ու արժանապատվությունը:

Այս խնդրով պատգամավորը դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն:

Փաստաբան, ընկերության բաժնետեր Դավիթ Հունանյանն Անի Կարապետյանի դեմ հայցադիմում էր ներկայացրել: Շուրջ մեկ տարի տևած դատական քննության արդյունքում դատարանը բավարարել է Հրաչյա Հակոբյանի պահանջը՝ Անի Կարապետյանին պարտավորեցնելով ներողություն խնդրել պատգամավորից և վճարել 500,000 դրամ հատուցման գումար:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ