«AM» փաստաբանների հմուտ աշխատանքի շնորհիվ անշարժ գույքի գործակալության իրավունքները պաշտպանվեցին դատարանում

16 Հունվար, 2024

Անշարժ գույքի գործակալությունը դիմել էր «AM» իրավաբանական ընկերությանը` հայտնելով, որ իրենց ծառայություններից օգտված քաղաքացին հրաժարվում է վճարել մատուցված ծառայությունների դիմաց։

Գործակալությանը դիմած քաղաքացին ցանկացել էր գնել որոշակի չափանիշներով հողատարածք և համապատասխան գույք, որը երկար ժամանակ չէր կարողանում ձեռք բերել։ Գործակալությունն իր հերթին մատուցել էր պայմանագրով նախատեսված ծառայությունները, փնտրել էր համապատասխան գույքը, կատարել դրա ուսումնասիրություն, պայմանավորվել վաճառող կողմի հետ, և ի վերջո, միջնորդական ծառայությունների արդյունքում կողմերը կնքել էին գույքի առուվաճառքի պայմանագիր։ 

Մինչդեռ գնորդը պայմանագրով սահմանված ժամկետում չէր կատարել միջնորդական ծառայությունների դիմաց համապատասխան վճարը` հեռանալով Հայաստանից։

«AM» իրավաբանական ընկերության պարտքերի հետգանձման թիմի փաստաբանները, ուսումնասիրելով փաստաթղթերի փաթեթը, առաջարկել են դիմել դատարան, քանի որ ակնհայտ էր գործի` այդ փուլում մյուս կողմի հետ արտադատական կարգով հաջողության հասնելու նվազ հնարավորությունը։ Հայցադիմումը կազմվեց և ուղարկվեց դատարան, այնուհետև ապահովվեց վստահորդ գործակալության իրավունքների պաշտպանությունը և գործով գրանցվեց հերթական հաղթանակը։ 

Պարտքի հետգանձման ծառայությունները շարունակվեցին դատական ակտի հարկադիր կատարման փուլում, որի արդյունքում ամբողջ գումարը, ներառյալ դատական ծախսերը, բռնագանձվեցին հօգուտ գործակալության։

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ