ՄԻԵԴ-ն ընդունեց ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի իրավունքների խախտման փաստը. AM-ի հերթական հաջողությունը

23 Մարտ, 2024

«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանի ջանքերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրվեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի իրավունքների խախտման փաստը:   

Գ. Լոռեցյանի շարունակական ապօրինի կերպով կալանքի տակ պահելը ՀՀ դատարանները պատճառաբանում էին միայն առաջադրված մեղադրանքի ծանրությամբ

Գ. Լոռեցյանին ներկայացված քրեական մեղադրանքի առնչությամբ չէր ապահովվում վերջինիս արդար դատաքննության իրավունքն այն իմաստով, որ այն չէր իրականացվում ողջամիտ ժամկետում, և Գ. Լոռեցյանը շարունակում էր մնալ կալանքի տակ:         

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանների դիրքորոշումը հակասում էր Եվրոպական դատարանի բազում նախադեպային որոշումներին` սպառելով ներպետական միջոցները փաստաբան Լևոն Սահակյանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվեց գանգատ:          

Եվրոպական դատարանի կողմից բավարարվեց փաստաբանի գանգատը: Դատարանը եզրահանգեց, որ առկա է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ազատության իրավունքի խախտում

Դատարանը, արձանագրելով նշված խախտումը, որոշեց, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է երեք ամսվա ընթացքում Գ. Լոռեցյանին վճարի 2250 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որը համարվում է նմանատիպ գործերով փոխհատուցման ենթակա գումարի ողջամիտ չափ:

Հատկանշական է այն հանգամանքը, որ Գ. Լոռեցյանի դեմ քրեական գործի քննությունը դեռևս շարունակվում է:


Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ