Փաստաբանի դիմումով Արդարադատության խորհուրդը պատասխանատվության է ենթարկել դատավորին

7 Մայիս, 2013www.168.am

AM իրավաբանական ընկերութունը գոհունակությամբ հայտնում է, որ ՀՀ արդարադատության խորհուրդը ընկերության փաստաբանի դիմումի հիման վրա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ կիրառել է կարգապահական տույժ՝ հայտարարելով նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: 
Դատավոր Բարսեղյանի վարույթում գտնվող գործով AM ընկերութան հաճախորդի շահերից ելնելով փաստաբանը Դատարանին միջնորդել է գործում առկա երեք պայմանագրերից մեկի մասով հայցը թողնել առանց քննության, քանի որ ըստ այդ պայմանագրի, կողմերը համաձայնվել են իրենց միջև ծագող բոլոր վեճերը հանձնել արբիտրաժային դատարանի լուծմանը: Իսկ Դատարանը փոխարենը միայն մեկ պայմանագրի մասով հայցը թողներ առանց քննության, այլ ամբողջությամբ` ներառյալ գործի քննության առարկա մյուս երկու պայմանագրերից բխող վեճը: Իր այդ որոշմամբ դատավորը կամայականորեն և օրենքի ակնհայտ խախտմամբ զրկել էր AM ընկերութան հաճախորդին իր իրավունքները դատական կարգով վերականգնելու հնարավորությունից: Այս ամենը ՀՀ Արդարադատության խորհուրդը արդարացիորեն գնահատել է դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում: 
AM ընկերութունը բարձր է գնահատում բոլոր դատավորների աշխատանքը և հարգում դատարանների արդարացի որոշումները, որոնք հնարավորություն են ընձեռում առավելագույնս արդյունավետորեն պաշտպանել ընկերության բոլոր հաճախորդների իրավաչափ շահերը ՀՀ դատարաններում: Միևնույն ժամանկ, առաջնորդվելով արդարադատության շահերով, կարևորելով օրենքի տառի պաշտպանության առաջնահերթությունը և ելնելով մեր հաճախորդների կարիքներից, պատրաստ ենք օգտվել օրենքով սահմանված բոլոր հնարավորություններից:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ