AM իրավաբանական ընկերության թիմը հյուրընկալեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին

17 Նոյեմբեր, 2014

Ուսանողների մասնագիտական կայացման, ապագայում աշխատանքի ճիշտ ընտրության և ապագա իրավաբաններին աջակցությունը միշտ կարևորվել է ‹‹AM›› իրավաբանական ընկերության կողմից:

Կազմակերպված ընդունելության ընթացքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները ծանոթացան գլխամասային գրասենյակի գործունեությանը, թիմի անդամների աշխատանքին և, առհասարակ, ընկերության կառուցվածքին: Կազմակերպության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանը և գլխավոր իրավախորհրդատու , փաստաբան Ռոզա Ստեփանյանը ուսանողներին  ներկայացրեցին ընկերության ստեղծման պատմությունը, իրավաբանի մասնագիտության և իրավաբանական ընկերության գործունեության  առանձահատկությունները: Հանդիպման ընթացքում  ուսանողներին ներկայացվեցին այն հիմնական ուղղությունները, որոնք կօգնեն ապագա իրավաբաններին կայանալ տվյալ մասնագիտության մեջ: Ընկերության ղեկավարության կողմից ուսանողներին խորհուրդ տրվեց պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելու նպատակով փորձաշրջան անցնել տարբեր պետական և մասնավոր կազմակերպություններում: Հետաքրքրվողներին նաև առաջարկվեց ուղարկել իրենց ինքնակենսագրականները ընկերության էլեկտրոնային հասցեին : Համապատասխան ընթացակարգ անցնելուց հետո լավագույնները կարող են անցնել վճարովի փորձաշրջան ‹‹AM ›› ընկերությունում:

Բարձր գնահատելով նման միջոցառումների կարևորությունը՝ ‹‹AM›› իրավաբանական ընկերությունը միշտ պատրաստ է աջակցել ապագա իրավաբան մասնագետներին:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ