AM իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբաններ Վանիկ Մարգարյանն ու Լևոն Սահակյանը ներկայացրել են ընկերության ծառայությունները Armenian Business Meeting գործարար համաժողովին:
Ընկերության փաստաբանները շատ լավ պատկերացնելով, թե ինչպիսի իրավական խնդիրների առջև կարող է կանգնել յուրաքանչյուր գործարար, ինչպես նաև առաջարկելով բարձրացնել ըկերությունների կառավարման արդյունավետությունն ու շահութաբերությունը, հատուկ ուշադրություն դարձրեցին հատկապես ներքին կորպորատիվ փաստաթղթերի, պայմանագրերի մշակմանը, պետական մարմիններում իրենց շահերի ներկայացմանը, աշխատանքային խնդիրներին, արտերկրում ծագող պայմանագրային վեճերին, տարբեր տեսակի լիցենզիաներ ստանալու համար անհրաժեշտ աշխատանքներին, անշարժ գույքի հետ կապված գործարքների իրականացմանը, մտավոր սեփականության և այլ իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև տնտեսական հանցագործությունների հետևանքով ծագող խնդիրներին :
Վանիկ Մարգարյանն ու Լևոն Սահակյանը մատնանշեցին AM իրավաբանական ընկերության փորձն ու մասնագիտական կարողությունները տարատեսակ ոլորտներում, որոնք հանդիսանալով ընկերության ամենակարևոր առավելություններից, հնարավորություն են տալիս արագ և արդյունավետ կերպով տրամադրել լուծումներ գործարար ոլորտում ծագած խնդիրներին:
Բիզնես ֆորումին ներկա էին Հայաստանյան գործարար համայնքի 50-ից ավել ներկայացուցիչներ 27 տարբեր ոլորտի կազմակերպություններից: Գործարար համաժողովը լայն հնարավորություն էր B2B կապերը վերանայելու և այլ կազմակերպությունների հետ բազմաբևեռ և արդյունավետ համագործակցությանը խթանելու համար: