«AM» իրավաբանական ընկերությունը կնքել է համագործակցության հուշագրեր Ռուսաստանի երկու առաջատար «Ռուսիչ» եւ «BRC» իրավաբանական ընկերությունների հետ:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, թե սույն համագործակցությունը թույլ կտա ամրապնդել ընկերության դիրքերը իրավաբանական ծառայությունների գլոբալ շուկայում եւ լավագույնս պաշտպանել իր հաճախորդների շահերը Հայաստանի սահմաներից դուրս:
Նշենք, որ 2013 թվականի մարտին «AM» իրավաբանական ընկերությունը համագործակցության հուշագրեր է կնքել Վրաստանում «BGI Legal» եւ Իրանում «Law offices of Dr. Hassan Amirshahi» իրավաբանական ընկերությունների հետ: Համագործակցությունը հարեւան պետություններում նման առաջատար ընկերությունների հետ հնարավորություն կընձեռի հաճախորդներին ստանալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվություն Վրաստանում եւ Իրանում, որտեղ նրանց շահերը կպաշտպանվեն ոլորտի առաջատարների կողմից: