AM իրավաբանական ընկերությունը դատարանում ներկայացրեց անվաչմշկորդ Լևոն Աբգարյանի պահանջները

25 Սեպտեմբեր, 2015shabat.am

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթյուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Երևանյան հայտնի անվաչմշկորդ Լևոն Աբգարյանի դատական գործով նիստը:

Լևոն Աբգարյանի շահերը ներկայացնող AM իրավաբանական ընկերության փաստաբան Վանիկ Մարգարյանը ներկայացրեց հակընդդեմ հայցը՝ բնակարանի նկատմամբ Լևոն Աբգարյանի սեփականության իրավունքի ճանաչման և մի շարք այլ պահանջներով:

Մյուս կողմը դատական նիստին ներկա չէր: Դատավորը նիստը հետաձգեց՝ հակընդդեմ հայցը ուսումնասիրելու և վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Նշենք, որ հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 28-ին: Նիստից հետո Shabat.am-ը զրուցել փաստաբան Վանիկ Մարգարյանի և Լևոն Աբգարյանի հետ:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ