Ինչպես ավելացնել եկամուտները տնտեսական ճգնաժամի պայմաններում

25 Հոկտեմբեր, 2016

Եկամուտների աճի, շահույթի սահմանաչափերի ավելացման, շուկայում առաջարկվող ծառայութունների ու ապրանքների առավել հաջող ներկայացման նպատակով բիզնեսի կառավարման և խորհրդատվության մեր թիմը, որը ղեկավարում է ոլորտում մեծ փորձ ունեցող Նարինե Ավետիսյանը (http://am.am/arm/lawyers/43/narine-avetisyan.html), օգնում է մեր հաճախորդներին իրենց բիզնեսը դարձնել շատ ավելի հաջողակ: Հայաստանում և արտերկրում գործող մի շարք ընկերություններ իրենց ամենաբարդ կառավարչական խնդիրները լուծելու, մենեջմենթի որակը բարելավելու, կառավարման լավ համակարգերի ներմուծման, մարքեթինգի և այլ կարևոր ուղղություններով հստակ ռազմավարություն ունենալու համար, ինչպես նաև նորաբաց բիզնեսը հաջողելու նպատակով արդեն օգտվում են «AM» Բիզնես խորհրդատվությունից:

Մենք կարողանում ենք ավելացնել մեր հաճախորդների եկամուտները՝ դիագնոստիկայի ենթարկելով նրանց բիզնես գործընթացները և դրանցում ներմուծելով արդյունավետ նորարարություններ, հստակեցնելով նրանց ռազմավարական խնդիրները, գնահատելով տվյալ բիզնեսի գործարար միջավայրը, որոշակիացնելով ընկերության հստակ թիրախները, քարտեզագրելով և վերլուծության ենթարկելով տվյալ շուկան և դրանում վերհանելով կարևոր մրցակիցներին ու շահառուներին, հավաքագրելով հատուկ պահանջված կադրերի, բարձրացնելով աշխատակիցների մոտիվացիան և նրանց պատասխանատվությունը, մշակելով խիստ անհատականացված մարքեթինգային ռազմավարություն, սահմանելով գործունեության հիմնական չափորոշիչները (KPI): Մեր հաճախորդների գործունեության կրիզիսի ժամանակ մենք ստանձնում ենք նրանց ողջ ընկերության կամ դրա առանձին հատվածների կառավարումը, ներկայացնելով ճգնաժամից դուրս գալու կոնկրետ ուղենիշներ և գործիքակազմ: Այս ամենի մանրամասները ներկայացված են մեր կայքում (http://am.am/arm/services/business-consulting/):

Այսպիսով, եկամուտները ավելացնելու և բիզնեսը հաջողելու համար պարզապես անհրաժեշտ է դիմել «AM» Բիզնես խորհրդատվությանը, որի մեթոդաբանությունը ծագել է այդ թիմի երկարատև փորձից և գրանցված հաջողություններից: Մենք միշտ գործն ավարտում ենք խոստացված ժամկետներում և նախապես հաստատված բյուջեի շրջանակներում՝ ապահովելով մեր հաճախորդների բիզնեսի շոշափելի և իրական հաջողությունները:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ