Գյումրիի խոշորագույն՝ «Գյումրի Գարեջուր» և «Անուշարան» ընկերությունների, նրանց աշխատակիցների իրավական աջակցությունն այսուհետ ապահովելու է «AM» Գյումրիի մասնաճյուղը

6 Դեկտեմբեր, 2016

2015 թվականին հիմնադրված մեր ընկերության Գյումրիի մասնաճյուղը սոցիալական պատասխանատվության նոր ծրագրով նշում է իր գործունեության մեկ տարին: Հաջողված ծրագրերի ու արդյունավետ աշխատանքի արդյունքում ստանալով գյումրեցիների վստահությունը՝ «AM» իրավաբանական ընկերությունն իրագործում է նոր նախագիծ:
Գյումրիի երկու խոշորագույն ընկերությունների՝ «Գյումրի Գարեջուր» և «Անուշարան» ՍՊԸ-ների իրավաբանական գործընկերն այսուհետ մեր ընկերությունն է, իսկ նրանց ավելի քան 120 աշխատողների տրամադրվել են հավաստագրեր, որոնց համաձայն նշված աշխատակիցներն իրենց բոլոր իրավական խնդիրներով կարող են դիմել «AM» իրավաբանական ընկերություն և ստանալ անվճար իրավաբանական ծառայություն:
Այս նախագծի շրջանակներում մեր ընկերությունը գյումրեցիներին առաջարկում է իրավաբանական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ չսահմանափակելով իրավական խնդիրների շրջանակը. մեր փորձառու մասնագետների կողմից տրամադրվող անճար ծառայությունները ներառելու են ինչպես ամուսնաընտանեկան, պայմանագրային, սեփականության հետ կապված և ցանկացած այլ հարաբերություններին, այնպես էլ պետական մարմինների գործունեությանն առնչվող հարցերը:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ