Տեխնոլոգիական բոլոր նորույթներով վերազինվել և լիովին փոփոխվել է AM.AM կայքը

20 Դեկտեմբեր, 2016

Կիրառելով օնլայն տիրույթում առկա նորագույն մոտեցումները և տեխնոլոգիական զարգացումների ներկայումս հասու բոլոր նորույթները՝  «AM»  իրավաբանական ընկերությունն ամբողջովին վերազինել ու նորացրել է իր պաշտոնական կայքը, որն արդեն ներկայանում է նաև ֆրանսերեն լեզվով՝ կայքի բովանդակությունն ապահովելով չորս լեզուներով:

Նորացված կայքում  կիրառված  նավիգացիոն ժամանակակից գործիքները հնարավորություն են ընձեռում  մեր հաճախորդներին ավելի արագ և հեշտ գտնել հետաքրքրող տեղեկատվությունը՝ թե՛ տրամադրվող ծառայությունների և թե՛ այլ իրավաբանական խնդիրների վերաբերյալ: 

Նոր ձևաչափով կանոնավոր թարմացվելու է ընկերության պաշտոնական հայտարարությունների և նորությունների բաժինը. կայքում օպերատիվ կերպով լուսաբանվելու են ոչ միայն «AM» իրավաբանական ընկերության գործունեության նշանակալի իրադարձությունները, այլև Հայաստանում ընթացող իրավական գործընթացների ամենակարևոր զարգացումները:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հետադարձ կապի ապահովմանը, ինչն էլ ավելի դյուրին կդարձնի առաջնային խորհրդատվությունը ընկերության փորձառու բազմաթիվ իրավաբանների ու փաստաբանների հետ:

Կայքի նորացմանը զուգահեռ գործարկվել է նաև բջջային հեռախոսների և շարժական այլ սարքերի համար հարմարեցված տարբերակը, որը մեր հաճախորդների համար առավել հասանելի է դարձնում ընկերության ծառայություններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: 

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ