Նախ, ինչու՞ սովորել հենց Կանադայում.
1. Այստեղ են գտնվում միջազգային բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություններ, ինչպիսիք են, օրինակ, McGill University, Université de Montréal և այլն։
2. Կանադայում հնարավոր է սովորել 2 շատ տարածված լեզուներով՝ անգլերենով և ֆրանսերենով։
3. Ավարտելուց հետո ուսանողը ստանում է միջազգային մեծ ճանաչում ունեցող կանադական դիպլոմ։
4. Ուսման ընթացքում հնարավորություն է ընձեռվում աշխատելու շաբաթական մինչև 20 ժամ, իսկ արձակուրդներին՝ լրիվ դրույքով։
5. ԱՄՆ-ի, Անգլիայի կամ որոշ այլ առաջատար երկրների համեմատ ուսումն այստեղ ֆինանսական առումով բավականին մատչելի է։
6. Եվ վերջապես, ուսումն ավարտելուց հետո հնարավորություն է ընձեռվում արագացված կարգով ձեռք բերել Կանադայում ապրելու և աշխատելու իրավունք։
Եթե այս ամենը հետաքրքրեց, ապա կարող եք օգտվել նոր հնարավորությունից, քանի որ «AM» իրավաբանական առաջատար ընկերությունն իր կանադական գործընկերների հետ համատեղ մատուցում է համապատասխան ծառայություններ, որոնց շնորհիվ համեմատաբար կարճ ժամանակահատվածում հնարավորություն է տրվում սովորել Կանադայի առաջատար համալսարաններում՝ ստանալով այնտեղ բնակվելու իրավունք:
Հարկավոր է նկատի ունենալ, որ 1 մեկ տարվա համար անհրաժեշտ է ունենալ մոտ 25000$ չափով ֆինանսական միջոցներ՝ ուսման վարձը վճարելու և Կանադայում ժամանակավոր բնակության իրավունք ստանալու համար: