Իրավաբանի գործին ծանոթացան տասնյակ երիտասարդներ

11 Դեկտեմբեր, 2017

«AM»  իրավաբանական ընկերությունը հյուրընկալել էր «Եվրասիա» միջազգային համալսարանի իրավաբանական բաժնի ուսանողներին:
Փաստաբան Լևոն Սահակյանը ուսանողներին նախ ներկայացրեց քրեական դատավարության ընթացակարգը՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց մինչև դատավճռի կայացում: Ամբողջապես պարզաբանվեց «հանցագործություն»  հասկացության էությունը: Ուսանողները հետաքրքրվեցին, թե ո՞ր դեպքերում անձը իրավունք ունի ցուցմունք չտալ վարույթ իրականացնող մարմնին, ինչու՞ է նախաքննությունը գաղտնի, արդյո՞ք կարելի է քրեական պատասխանատվության ենթարկել վարկային պարտավորությունները չկատարելու համար, ո՞ր դեպքերում կարող են հրավիրվել դռնփակ դատական նիստեր և այլն: Խոսվեց նաև եվրոպական դատարանի որոշումների դերի և նշանակության մասին:

Հանդիպման ժամանակ փաստաբան Լևոն Սահակյանը ուսանողներին ներկայացրեց «AM»-ի կառուցվածքը, աշխատելաոճը, թիմերի քանակը, մասնագիտացումը և այլ մանրամասներ Հայաաստանի առաջատար իրավաբանական ընկերության մասին:

Հանդիպման ավարտին ուսանողները ցանկություն հայտնեցին ներկա գտնվել «AM»  ընկերության փաստաբանների մասնակցությամբ կայանալիք հետաքրքիր դատական նիստերին:

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ