Հայաստանում խոշոր ներդրումներ կատարող կազմակերպությանը խաբել են. AM-ի ջանքերով հարուցվել է քրեական գործ

7 Մայիս, 2018

Հայաստանում խոշոր ներդրումներ կատարող կազմակերպությանը խաբել են. AM –ի ջանքերով հարուցվել է քրեական գործ

AM իրավաբանական ընկերություն էր դիմել Հայաստանի Հանրապետության տարածքում խոշոր ներդրումներ կատարող միջազգային կազմակերպություն՝ հայտնելով, որ իր հայաստանյան գործընկերը տարիներ շարունակ խուսափել է վճարել պարտավորության գումարը, որը կազմում է ահռելի գումար՝ մի քանի միլիոն եվրո:

Իրավիճակին գրագետ արձագանքելու շնորհիվ AM իրավաբանական ընկերության փաստաբան Վանիկ Մարգարյանի գլխավորած իրավաբանների թիմի աշխատանքի արդյունքում հարուցվել էր սնանկության գործ:

Գործի ընթացքում հայտնաբերվել են հանգամանքներ, որոնք հուշել են, որ հայաստանյան ընկերությունը դիտավորյալ ձեռնարկել է անվճարունակ դառնալու միջոցներ՝ պարտավորության գումարը վճարելուց խուսափելու նպատակով:

Արդյունքում AM իրավաբանական ընկերության փաստաբան Դավիթ Հունանյանի գլխավորած իրավաբանների թիմի աշխատանքի շնորհիվ ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ: Այժմ ընթանում է նախաքննություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով:

Այս գործով ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել: Մանրամասներն այս հղումով՝ http://www.prosecutor.am/am/mn/7096/:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ