Համաշխարհային բանկը դիմել է «AM» ընկերությանը՝ Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի մասին ամբողջական և հավաստի օրենսդրական եզրակացություն ստանալու համար

31 Մայիս, 2018

Համաշխարհային բանկը դիմել է «AM» ընկերությանը՝ Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի մասին ամբողջական և հավաստի օրենսդրական եզրակացություն ստանալու համար

Համաշխարհային բանկը պաշտոնական հարցում էր ուղարկել «AM» իրավաբանական ընկերությանը՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել Հայաստանի ֆինանսական ծառայությունների մատչելիության վերաբերյալ, որը վճռորոշ նշանակություն է ունենալու «Բիզնեսի զարգացման խթանումը գյուղատնտեսությունում» (EBA) 2019 զեկույցի պատրաստման համար: «AM»-ի մասնագետներն ուսումնասիրել և վերլուծել են Հայաստանի ֆինանսական ծառայությունների ոլորտը կարգավորող օրենսդրությունը, ինչի արդյունքում Համաշխարհային բանկին տրամադրվել է ՀՀ ֆինանսական ծառայությունների իրավական կարգավորման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:

Համաշխարհային բանկի կողմից ներկայացված հարցման նպատակն է յուրաքանչյուր երկրի օրենսդրական բազայի ուսումնասիրությունը՝ ներառյալ վարկավորման և բանկերի, միկրոֆինանսական կազմակերպությունների, ֆինանսական կոոպերատիվների նկատմամբ իրականացվող վերահսկողության կարգավորման հարցերը և այլն: 2018 թվականին նմանատիպ հարցումներ են իրականացվելու շուրջ 82 երկրներում: Ձեռք բերված տվյալների հիման վրա կատարվելու են համեմատական վերլուծություններ, իսկ հիմնական եզրահանգումները տեղ են գտնելու զեկույցում, որով ազգային մակարդակում քաղաքականության ձևավորման համար պատասխանատու անձանց կտրամադրվի տեղեկատվություն՝ գյուղատնտեսության և ագրոբիզնեսի զարգացման ուղղությամբ քաղաքականության և նորմատիվ իրավական ակտերի մշակման համար:

2013 թվականից սկսած Համաշխարհային բանկն իրականացնում է «Բիզնեսի զարգացման խթանումը գյուղատնտեսությունում» (EBA) ծրագիրը, որի շրջանակներում հրապարակում է զեկույցներ՝ աշխարհի տարբեր երկրների գյուղատնտեսական ոլորտների և դրանք խթանող պայմանների վերաբերյալ: Գյուղատնտեսության ոլորտը էական դերակատարություն ունի Համաշխարհային բանկի երկու կարևորագույն նպատակների՝ ծայրահեղ աղքատության վերացման և համընդհանուր բարեկեցության խթանման իրականացման համատեքստում:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ