Արաբական Միացյալ Էմիրություններում ձեր իրավաբանական հարցերն այսուհետ կարող եք լուծել «AM»-ի միջոցով

25 Հունիս, 2018

Արաբական Միացյալ Էմիրություններում ձեր իրավաբանական հարցերն այսուհետ կարող եք լուծել «AM»-ի միջոցով

«AM» իրավաբանական ընկերությունը շարունակում է ընդլայնել իր ծառայությունների աշխարհագրությունը։ Ընկերությունն այս անգամ համագործակցության հուշագրեր է ստորագրել «Index and Cie» մասնավոր բանկի և «Ishtiaq Rana Company» ընկերության հետ:

Դուբայի Միջազգային Ֆինանսական Կենտրոնում տեղակայված «Index and Cie» մասնավոր բանկն իր հաճախորդներին է առաջարկում բանկային և ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվների հավատարմագրային կառավարում, ներդրումային պորտֆելների կառավարում, տարատեսակ ներդրումային ծառայություններ, ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար բանկային հաշիվների բացում: Բանկն առաջարկում է մուտք աշխարհի բոլոր ֆինանսական և ներդրումային շուկաներ՝ միասնական ցանցի միջոցով:

Նոր համագործակցության շնորհիվ բանկի կողմից մատուցվող վերոնշյալ և բազմաթիվ այլ ծառայություններից կարող են օգտվել նաև «AM»-ի հաճախորդները:
«Ishtiaq Rana Company» ընկերությունը գործունեություն է ծավալում դեռևս 2004 թվականին և իր հաճախորդներին առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ՝ աուդիտորական ծառայություններ, գործարքների վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ, ֆինանասական խորհրդատվություն, բիզնեսի կառավարման, հարկային և HR ծառայություններ: Ընկերությունը մատուցում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում ընկերությունների հիմնադրման և գրանցման, այդ ընկերությունների հետագա սպասարկման ծառայություններ:

Հարկ է նշել, որ Արաբական Միացյալ Էմիություններն առաջարկում է բիզնեսի արտոնյալ պայմաններ և համեմատաբար մատչելի հարկային դրույքաչափեր, իսկ Դուբայ քաղաքը համարվում է օֆշորային գոտի՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն։

«Ishtiaq Rana Company» ընկերության հետ նոր համագործակցության շնորհիվ AM իրավաբանական ընկերության վստահորդներն այսուհետ կարող են որակյալ հարկային, հաշվապահական և բիզնեսի կառավարման ծառայություններ ստանալ նաև Արաբական Միացյալ Էմիրություններում և Մեծ Բրիտանիայում:
Կարևորելով իր վստահորդներին համալիր ծառայությունների մատուցումը՝ AM իրավաբանական ընկերությունը շարունակաբար ընդլայնում է ոչ միայն իր ծառայությունների աշխարհագրությունն աշխարհի տարբեր ուղղություններով, այլև համագործակցային հարաբերություններ է հաստատում ինչպես իրավաբանական, այնպես էլ հարակից այլ ծառայություններ մատուցող հեղինակավոր ընկերությունների հետ:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ