Քաղաքական հանցագործություներին և քրեական հետապնդման ենթարկված անձանց մեկ այլ երկիր արտահանձնելու ընթացակարգերի մասին խոսել է ընկերության փաստաբան Լևոն Սահակյանը

6 Փետրվար, 2019

Iravaban.net կայքին տված հարցազրույցում "AM" իրավաբանական ընկերության բաժնետեր փաստաբան Լևոն Սահակյանը անդրադարձել է քաղաքական հանցագործություներին և քրեական հետապնդման ենթարկված անձանց մեկ այլ երկիր արտահանձնելու ընթացակարգերին:
Լևոն Սահակյանը մասնավորապես անդրադարձել է քաղաքական հանցագործություններին. «Համաձայն կոնվենցիայի քաղաքական հանցագործություն չի համարվում նաև կոնկրետ երկրի ղեկավարի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարած սպանությունը ու մահափորձը: Դրա հետ կապված, եթե պահանջվում է հարցում, դա չի կարող որակվել որպես քաղաքական հանցագործություն»:
Լևոն Սահակյանը անդրադարձել է նաև այն խնդրին, որ կոնվենցիան առավել մանրամասն չի կարգավորում, թե որն է համարվում քաղաքական հանցագործություն. ՀՀ-ում ևս այս առումով ներպետական օրենսդրության մեջ կարգավորում առկա չէ: Լևոն Սահակյանը ներկայացրել է ձերբակալված անձանց արտահանձնելու ժամկետների հարցը. «Երբ անձին ձերբակալում են, ձերբակալված կարգավիճակով չեն կարող պահել 30 օրից ավել: Եթե այդ 30 օրվա ընթացքում հայցող պետությունը չի ներկայացնում համապատասխան հանձման պահանջ: 30 օրվա ընթացքում հանձման պահանջ չներկայացնելու դեպքում անձը պետք է բաց թողնվի»:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ