Եվա Առաքելյան

Բաժնետեր, Փաստաբան

26 26 26 12 374+

Հայաստան, Երևան

 

Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Եվա Առաքելյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ‎ֆակուլտետը:

1999-2008թթ. աշխատել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության իրավաբանական վարչությունում՝ զբաղեցնելով նաև ղեկավար պաշտոն: 2008-2012թթ. որպես գլխավոր իրավաբան աշխատել է «Դիֆենս» իրավաբանական ընկերությունում: Հանդիսացել է «Տեղեկատվության իրավունքի ինստիտուտ» ՀԿ հիմնադիր անդամ, «Տեղեկատվության ազատության կենտրոն» ՀԿ իրավական ծրագրի համակարգող:

Եվա Առաքելյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում իրավունքի տարբեր բնագավառներին վերաբերող խնդիրներով իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել տարաբնույթ ոլորտներում գործունեություն իրականացնող բազմաթիվ կազմակերպությունների, ունի փորձ պայմանագրերի մշակման, վեճերի լուծման, իրավական ակտերի նախագծերի մշակման, ընդերքօգտագործման, ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորող օրենսդրության ոլորտներում:

 
 
Լրահոս
Կարծիքներ
Facebook
 
Կապվել մեզ հետ