Դավիթ Հունանյան

Բաժնետեր, Փաստաբան

26 26 26 12 374+

Հայաստան, Երևան

 

Իրավաբանական գիտությունների թեկնածու և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Դավիթ Հունանյանը միացել է «AM» իրավաբանական ընկերության թիմին ընկերության հիմնադրման պահից:

2007 թվականի ընթացքում նա հանդիսացել է  «Արմենիա TV»  հեռուստաընկերության իրավաբան, իսկ 2009-2012թթ. ընթացքում զբաղեցրել է իրավախորհրդատուի պաշտոն «Defense» իրավաբանական ընկերությունում: 2011 թվականից հանդիսանում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դասախոս: 2012 թվականից նախապատրաստում է կարգապահական գործեր ՀՀ փաստաբանների պալատում: Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա ձեռք է բերել դատարանում շահերի պաշտպանության, բանակցությունների վարման, իրավաբանական հետազոտությունների իրագործման մեծ և արժեքավոր փորձ: 

 
 
Լրահոս
Կարծիքներ
Facebook
 
Կապվել մեզ հետ