Պայծառ Քոչարյանը «AM» իրավաբանական ընկերության թիմին է միացել 2016 թվականին: Ներկայումս հանդիսանում է «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի ունկնդիր:
2013-2016թթ. աշխատել է «Գեղարքունիքի մարզի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարան» ՊՈԱԿ-ում, որպես իրավախորհրդատու: Աշխատանքի ընթացքում իրավաբանական ծառայություններ է մատուցել աշխատանքային, վարչական, ընտանեկան, քաղաքացիական իրավունքի ոլորտներում:
Պայծառ Քոչարյանը ավարտել է Գավառի պետական համալսարանի Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի Իրավագիտություն բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան, այնուհետև՝ նույն համալսարանի Իրավագիտություն բաժնի մագիստրատուրան՝ ստանալով մագիստորոսի աստիճան:
2012-2015թթ. հանդիսացել է ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված երիտասարդական խորհրդարանի անդամ:
2012-2013թթ. սովորել է Ամերիկյան ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) Երիտասարդ առաջնորդների դպրոցում: