Ալբերտ Սիմոնյան

Ավագ Իրավախորհրդատու, փաստաբան

26 26 26 12 374+

Հայաստան, Երևան

 

Ալբերտ Սիմոնյանը միացել է «AM» իրավաբանական ընկերության թիմին 2017 թվականից:

Ալբերտ Սիմոնյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան: Այնուհետև ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի կոչում: Պրակտիկ գիտելիքներ է ձեռք բերել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: Ներկայումս հանդիսանում է ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիր:

2010-2013թթ. աշխատել է «Էն Փի Սի» ռազմական և երկակի նշանակության ապրանքների փորձագիտական կենտրոնում՝ որպես իրավական հարցերով տնօրենի օգնական:

2013-2017թթ. աշխատել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում՝ որպես առաջատար մասնագետ:

Մասնագիտացած է քրեական իրավունքի և դատավարության ոլորտներում, ինչպես նաև հողագույքային վեճերի բնագավառում:

 
 
Լրահոս
Կարծիքներ
Facebook
 
Կապվել մեզ հետ