Մարինե Հովհաննիսյան

Իրավախորհրդատու

+374 12 26 26 26

Հայաստան, Երևան

 

Մարինե Հովհաննիսյանը միացել է ‹‹AM›› իրավաբանական ընկերության թիմին 2019 թվականից:

Մասնագիտական պրակտիկա է անցել Ֆրանսիայի Արդարադատության Նախարարությանն առընթեր Փարիզի Արդարադատության և Իրավունքի պալատում, ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական բաժնի ֆինանսական վերահսկողության իրավական սպասարկման բաժնում:

Նախկինում աշխատել է ՀՀ Նոտարական պալատում:

Մարինե Հովհաննիսյանն ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը և ստացել բակալավրի աստիճան: Ներկայումս սովորում է նույն համալսարանի մագիստրատուրայի երկրորդ կուրսում:

Մասնագիտացված է միջազգային մասնավոր իրավունքի, աշխատանքային և քաղաքացիական իրավունքի ոլորտներում:

 
 
Լրահոս
Կարծիքներ
Facebook
 
Կապվել մեզ հետ