Նարինե Սարգսյան

Բաժնետեր, Փաստաբան

26 26 26 12 374+

Հայաստան, Երևան

 

Նարինե Սարգսյանն  ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել մագիստրոսի աստիճան: Պրակտիկա է անցել ՀՀ Սահմանադրական դատարանի միջազգային պայմանագրերի բաժնում, ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության Թուրքիայի բաժնում, Բելգիայում` «Արտահանման և օտարերկրյա ներդրումների վալլոնական գործակալության» իրավաբանական վարչությունում:

Աշխատել է ‹‹Արմադել Քոնսալթինգ›› փաստաբանական գրասենյակում՝ որպես իրավախորհրդատու: Իրավաբանական ծառայություններ է մատուցել աշխատանքային, քաղաքացիական, ամուսնաընտանեկան ոլորտներում: Իրավաբանական ծառայություններ է մատուցել «Մեծ Անիվ», «Մոդեարտ», «Մոդ Էքսպո», «Լիգա Փրես» և այլ ընկերությունների:

Մասնագիտացած է միջազգային գործարար, աշխատանքային և քաղաքացիական  իրավունքի ոլորտներում: 

 
 
Լրահոս
Կարծիքներ
Facebook
 
Կապվել մեզ հետ