Նարինե Սարգսյանն ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել մագիստրոսի աստիճան: Պրակտիկա է անցել ՀՀ Սահմանադրական դատարանի միջազգային պայմանագրերի բաժնում, ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության Թուրքիայի բաժնում, Բելգիայում` «Արտահանման և օտարերկրյա ներդրումների վալլոնական գործակալության» իրավաբանական վարչությունում:
Աշխատել է ‹‹Արմադել Քոնսալթինգ›› փաստաբանական գրասենյակում՝ որպես իրավախորհրդատու: Իրավաբանական ծառայություններ է մատուցել աշխատանքային, քաղաքացիական, ամուսնաընտանեկան ոլորտներում: Իրավաբանական ծառայություններ է մատուցել «Մեծ Անիվ», «Մոդեարտ», «Մոդ Էքսպո», «Լիգա Փրես» և այլ ընկերությունների:
Մասնագիտացած է միջազգային գործարար, աշխատանքային և քաղաքացիական իրավունքի ոլորտներում: