ՀՀ քաղաքացի Հովհաննես Թումասյանը դիմել է «AM» իրավաբանական ընկերությանը իր ոտնահարված իրավունքները վերականգնելու նպատակով: Հանդիսանալով «Նաիրի Ինշուրանս» ընկերության կողմից ապահովագրված անձ, Թումասյանը հոսպիտալացվել և հատուցման ենթակա համապատասխան բժշկական ծառայություններ է ստացել «Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոնում, ինչից հետո դիմել է «Նաիրի Ինշուրանս» ընկերությանը` հատուցում ստանալու նպատակով, սակայն ստացել է մերժում:
Ուսումնասիրելով գործի մանրամասները` «AM» իրավաբանական ընկերությունը որոշում է կայացրել հասարակական հիմունքներով օգնել Հովհաննես Թումասյանին վերականգնել իր իրավունքները և, որպես վերջինիս ներկայացուցիչ, հատուցում ստանալու նպատակով դիմել է «Նաիրի Ինշուրանս» ընկերությանը, սակայն ստացել է մերժում: «AM» ընկերության իրավաբանները շարունակել են պայքարել քաղաքացու ոտնահարված իրավունքրը վերականգնելու համար և պահանջ-դիմում են ներկայացրել ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ: Արդյունքում ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը որոշում է կայացրել հօգուտ Հովհաննես Թումասյանի և «Նաիրի Ինշուրանս» ընկերությանը պարտավորեցրել հատուցել Հովհաննես Թումասյանի կատարած ծախսերը: Այսպիսով քաղաքացու իրավունքները վերականգնված են: