Ոստիկանության ակադեմիայում դասախոսություն էին կարդում «AM» -ի բաժնետեր Լևոն Սահակյանը և փաստաբան Պայծառ Քոչարյանը

1 Հուլիս, 2019

«AM» իրավաբանական ընկերության փաստաբաններ Լևոն Սահակյանն ու Պայծառ Քոչարյանը հյուրընկալվեն են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիա` ուսանողների համար «Քաղաքացիական գործերով ներկայացուցչության իրավական կարգավորումը դատարանում» վերտառությամբ թեմայով դասախոսություն կարդալու:
Փաստաբանները ներկայացրել են ոլորտին վերաբերող հիմնական իրավակարգավորումները և օրենսդրական բացերը, փաստաբանական պրակտիկ գործունեության ընթացքում առաջ եկած խնդիրները, դրանք արդյունավետորեն լուծելու, վստահորդների իրավունքների պաշտպանությունը պատշաճ իրականացնելու իրավաբանական հնարավորությունները: Խոսել են այն հիմնական սկզբունքների մասին, որոնք քաղաքացիական ոլորտում մարտավարություն ընտրելիս օգտագործում են փաստաբանները:
Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցները զեկուցողներին ուղղել են հարցեր, որոնց տրվել են հնարավորինս սպառիչ պատասխաններ, կազմակերպվել է մտքերի փոխանակում և միջոցառման արդյունքների քննարկում:
Ուսանողները հետաքրքրվել են՝ արդյոք փաստաբանների պրակտիկ գործունեության ընթացքում դատավորները կայացրել են որոշումներ, որոնք նախադեպային կարող են լինել նույնաբնույթ այլ հարաբերությունների համար: Փաստաբան Լևոն Սահակյանը ներկայացրել է կոնկրետ դատական գործեր, որոնցով կայացված դատական ակտերը հանդիսանում են նախադեպային որոշումներ և կիրառելի են նույնատեսակ փաստական հանգամանքներ ունեցող այլ գործերի նկատմամբ: 
Փաստաբանները ներկայացրել են նաև դատական ներկայացուցչության տեսակները, աղբյուրները, վստահորդ-փաստաբան, փաստաբան-դատարան և փաստաբան-փաստաբան հարաբերությունների առանձնահատկությունները և կարևորությունը՝ կոնկրետ օրինակներով ցույց տալով այդ հարաբերությունների ներքին և արտաքին կողմերը:

 

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ